ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խորհրդարան է հրավիրել գլխավոր դատախազին

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հրավիրել է հանձնաժողովի անդամների հետ հանդիպման: Այս մասին այսօր հանձնաժողովի նիստի ավարտին հայտնեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկությամբ, Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հրավիրել է խորհրդարան: Հուսանք` դատախազը չի մերժի»,- ասաց Զոհրաբյանը:

ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ իրենք նման պաշտոնական հրավեր դեռ չեն ստացել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728