![](/banners/BeFunky-design.jpg)
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայից ընթացքի ժամանակ պոկվել է փոխանցման լիսեռը
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/42263_b.jpg)
Փետրվարի 25-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Վ. Մ.) ընթացքի ժամանակ պոկվել է փոխանցման լիսեռը, և ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ. Մ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: