
«Մեսսին անհավանական ֆուտբոլիստ է, բայց «Ռեալում» նրանից ոչ ոք չի վախենում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կիսվել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջիկա պատասխան խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ առճակատման սպասելիքներով:
«Մեսսի՞: Մենք պատրաստ ենք ամեն ինչի: Նա անհավանական ֆուտբոլիստ է, ով դաշտում անում է բաներ, ինչը չի կարող անել այլ խաղացող, բայց մեզանից ոչ ոք նրանից չի վախենում»,- Վինիսիուսին է մեջբերում AS-ը:
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին, Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը