
«Որդիս «Բարսելոնայից» չի հեռացել Մեսսիի ստվերի պատճառով». Նեյմարի հայր

Նեյմար դա Սիլվան՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը, հայտարարել է, որ իր որդին չի հեռացել «Բարսելոնայից» Լիոնել Մեսսիի պատճառով:
«Որդիս չի հեռացել «Բարսելոնայից», որովհետև զգում էր իրեն Մեսսիի ստվերում:
Երբ նրան զանգահարեց էմիրը, ով ցույց տվեց Նեյմարին իր հետաքրքրվածությունը նոր աստղի առաջացման և հավակնոտ թիմի ձևավորման հարցում, մենք հաշվի առանք դա»,- Նեյմարի հոր խոսքերն է մեջբերում As-ը:
Ըստ աղբյուրի հաղորդման՝ Նեյմար դա Սիլվան նշել է նաև, որ իր որդին «Ռեալ» չի գնալու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը