
Դանակահարություն Սարի թաղում

Փետրվարի 20-ին, ժամը 02.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած, արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Հարություն Մ.-ն, որը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է անհայտ հանգամանքներում և հրաժարվել էր հաղորդում տալուց:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին, ժամը 20.30-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Հովհաննես Պ.-ն և բացատրություն տվել, որ փետրվարի 20-ին, ժամը 02.00-ին, Սարի թաղ 5-րդ շարքում Հարություն Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Կատարվում է քննություն: