Բաժիններ՝

Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա Շուկշինան հոսպիտալացվել է սուր ինֆարկտով

Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա Շուկշինան հոսպիտալացվել է սուր ինֆարկտով: Այս մասին հայտնել է «Պյատի կանալ»-ը: Ֆեդոսեեւա Շուկշինան, հեռուստաալիքի տվյալներով՝ փետրվարի 24-ի երեկոյան վատառողջ է զգացել եւ կրծքի շրջանում ցավեր է ունեցել, ինչից հետո շտապ տեղափոխվել է բուժհիմնարկություն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանուհին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Լիդիա Ֆեդոսեեւա Շուկշինան ռուս եւ խորհրդային դերասանուհի է, ՌԽՖՍՀ-ի ժողովրդական արտիստուհի: Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է ավելի քան 80 ֆիլմում: Առավել հայտնի է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Կարմիր բռինչը», «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի», «Տառապանքի ուղիներով», «Շիզոֆրենիա» եւ «12 աթոռ»: Անցյալ տարվա նոյեմբերին դերասանուհին ամուսնացել է երաժիշտ եւ պրոդյուսեր Բարի Ալիբասովի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս