
Freestyler կուլտային հոլովակը նորովի է ներկայացվել

Bomfunk MC՚s կոմպոզիցիայի համար Freestyler օրիգինալ հոլովակի թողարկումից 20 տարի անց Ցանցում հայտնվել է հոլովակի նորացված տարբերակը: Տեսահոլովակը զետեղված է Telenet YUGO բելգիական հեռահաղորդակցական ընկերության You-Tube-ալիքում։
Հոլովակի տեսաշարքը օրիգինալը կրկնում է մի շարք բացառություններով: Եթե 20 տարի առաջ դեռահասը մետրոյում ժամանակը կառավարում էր փլեերի պուլտի օգնությամբ, ապա նոր տարբերակում հերոսուհին տարածությունը եւ ժամանակը փոխում է իր սմարթֆոնով:
Նոր հոլովակում, ինչպես եւ սկզբնական օրինակում, դիտողի դերը խաղում է Bomfunk MC’s-ի մասնակից Ռայմոնդ Իբենքսը: Երեք օրում հոլովակը հավաքել է ավելի քան 600 հազար դիտում: