Բաժիններ՝

Նեպտունի նոր՝ 14-րդ արբանյակն ստացել է Հիպոկամպ անվանումը

Նեպտուն գազային հսկայի տասնչորսերորդ արբանյակը, որը հայտնաբերվել է 2013 թվականին Hubble աստղադիտակի միջոցով, անվանվել է ի պատիվ Հիպոկամպի՝ հին հունական դիցաբանության՝ ձկան պոչով ծովաձիու: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների NASA տիեզերական գերատեսչությունը:

Ինչպես ենթադրում են ամերիկացի հետազոտողները, Հիպոկամը Պրոտեոսի՝ Նեպտունի՝ չափերով երկրորդ արբանյակի բեկորն է: Այն առաջացել է մի քանի միլիարդ տարի առաջ գիսաստղի հետ Պրոտեոսի բախման հետեւանքով:

Հիպոկամպը Նեպտունի ամենափոքր լուսինն է. դրա տրամագիծը հավասար է ընդամենը 34 կիլոմետրի: Արբանյակը գտնվում է մոլորակից 12 հազար կիլոմետր հեռավորության վրա, դրա շուրջը պտույտի ժամանակամիջոցը կազմում է շուրջ 23 ժամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս