Բաժիններ՝

Հազվագյուտ սև պինգվինի պատկերող կադրեր են հրապարակվել

BBC America հեռուստաալիքը հրապարակել է պինգվինի ամենահազվագյուտ առանձնյակի կադրեր, որը գործնականում ամբողջովին սեւ գույնի է: Facebook-ում հրապարակված տեսահոլովակի վրա ուշադրություն է դարձրել Huffpost հրատարակությունը։

«Հնարավոր է՝ դա սեւ պինգվինի առաջին կադրերն են պատմության մեջ»,- գրված է վայրի բնության մասին Dynasties («Դինաստիաներ») հաղորդման մի դրվագի մեկնաբանություններում: Տեսահոլովակում ասվում է, որ դա, հավանաբար, միակ ողջ մնացած առանձնյակն է աշխարհում:

Հրատարակության տվյալներով՝ մելանիզմի հարուցած մուտացիան պարբերաբար հանդիպում է բնության մեջ, սակայն կենդանու սեւ գունավորումը գրավում է գիշատիչների ուշադրությունը, եւ բացառիկ առանձնյակներն արագորեն ոչնչանում են: Սեւ պինգվինը, որն ապրել է մինչեւ չափահաս ցեղակիցների տարիքը, անտարակույս եզակի երեւույթ է:

https://www.facebook.com/BBCAmerica/videos/348978852376634/

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս