
Համեղ և անուշաբույր «Տնական» հացի ամենապարզ բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Ալյուր – 400-450 գ
2. Կաթ – 300 մլ
3. Չոր դրոժ – 7 գ
4. Շաքարավազ – 2 թ/գ
5. Աղ – 1 թ/գ
6. Բուսայուղ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Տաք կաթի մեջ ավելացնել դրոժ և շաքարավազ, ավելացնել 100 գ ալյուր և խառնել:
2. Ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում մոտ 20 րոպե, որպեսզի խմորը բարձրանա:
3. Հետո ավելացնել բուսայուղ և աղ, մնացած ալյուրը և խմոր հունցել:
4. Նորից ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում ևս 30 րոպե:
5. Կաղապարը յուղապատել և լցնել խմորը:
6. Թողնել ևս որոշ ժամանակ՝ խմորի վերջնական բարձրանալու համար:
7. Թխել 35-40 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը