
NASA-ն պլանավորում է Մարս արշավախումբ ուղարկել 2030-ական թվականների կեսերին

Դեպի Մարս օդաչուավոր թռիչքը հնարավոր է 2030-ական թվականների կեսերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական արածության հետազոտման ազգային վարչության (NASA) տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը:
«Մենք կողնորոշվում ենք դեպի 2030-ական թվականների կեսերը: Մեծ աշխատանք է սպասվում»,- ասել է նա MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նախքան այդ առաքելությունը, NASA-ի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ կլինի տեխնոլոգիաները փորձարկել Լուսնի վրա եւ զարգացնել դրանք, որպեսզի հետագայում դրանք կարելի լինի օգտագործել Մարսի վրա: Դրանում NASA-ն կհամագործակցի միջազգային եւ առեւտրային գործընկերների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: