Բաժիններ՝

ՀՀ դեսպանը հանդիպել է Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի հետ

Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը Ավստրիայի խորհրդարանում փետրվարի 18-ին հանդիպել է Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանն անդրադարձել է Ավստրիայի հետ խորհրդարանական կապերի զարգացմանը, կարևորել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ շփումները, խորհրդարանների միջև փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Ավստրիայի փորձը խորհրդարանական կառավարման ոլորտում: Դեսպան Պապիկյանը նաև ընգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ավստրիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև առկա փոխհարաբերությունների բարձր մակարդակին: Այդ առումով դեսպան Պապիկյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելը:

Գուդրուն Քուգլերը տեղեկացրել է, որ ավստրիական կողմը պատրաստ է Հայաստանի խորհրդարանում Հայաստան-Ավստրիա բարեկամության խմբի ձևավորումից հետո ակտիվ կապեր հաստատել հայաստանյան գործընկերների հետ՝ հետագա քայլերի քննարկման և խորհրդարանական համագործակցության խթանման նպատակով: Նա անդրադարձել է նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ձևաչափին, կարևորել խորհրդարանական խմբերի միջև ակտիվ շփումների և փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս