«Փաշինյանն իմ վեպի հերոսը չէ, բայց…». Սերգեյ Մարկեդոնով

Պատմական գիտությունների թեկնածու, ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի անունների մերկացումների շուրջ ծավալված քննարկումներին, գրում է.

1. Ռուսական արտաքին քաղաքականության համար ծայրահեղորեն կարևոր է ոչ թե այն, թե ով էին Փաշինյանն ու նրա թիմը իրենց՝ ընդդիմություն եղած շրջանում, այլ այն, թե ով են այժմ՝ իշխանության գալով։

Սկսած 2018թ. մայիսից՝ ոչինչ չի արվել, որ կարելի լինի մեկնաբանել որպես աշխարհաքաղաքական շրջադարձ։ Բոլոր հիմնական, անկյունաքարային ուղղությունները, լինի դա Եվրասիական ինտեգրացիա, ռազմատեխնիկական համագործակցություն թե տնտեսություն, պահպանվել են։ Ավելին, չնայած ամերիկացիների ճնշումներին, Սիրիա առաքելություն է ուղարկվել։ Իսկ դա ինչ-որ բան նշանակում է։ Հաստատ ավելին է նշանակում, քան հերթապահ գրանտակերների հանդիպում-հավաքները։

2. Փաշինյանն իմ վեպի հերոսը չէ։ Կասկածներ ունեմ, որ նաև նրանց հերոսը չէ, ովքեր ավելի վերևում են գտնվում, ու որոնց քաղաքական կշիռն ավելին է, քան համեստ դոցենտինը։ Բայց… Քաղաքական կոոպերացիան սիրո մասին չէ, ոչ էլ հասնացուի ընտրության մասին է։ Դա ընդհանուր հետաքրքրությունների մասին պատմություն է։ Այո, ցինիկ է հնչում, ոչ ռոմանտիկ։ Բայց այսպիսին է քաղաքականությունը։ Դուր չի գալիս, գնացեք գրող դարձեք, դրամատուրգ ու երազեք բարու մասին։ Քանի դեռ Հայաստանը Փաշինյանն է ներկայացնում, ես ձեզ համար, ներեցեք, բայց ուրիշ գրողներ չունեմ։ Երբ իշխանության գան նախկին առաջնորդները, լավ, այդ ժամանակ կխոսենք, կաշխատենք։ Բայց փաստ է, որ նրանք դեռ պետության ղեկին չեն։

3. Ռեժիսորներն ու լրագրողներն ավելի լավ կանեն, եթե զբաղվեն իրենց ուղղակի գործունեությամբ։ Քաղաքական վերլուծությունը թողեք նրանց, ովքեր զբաղվում են դրանով, մի բեղմնավորեք անպետք էակների։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս