Բաժիններ՝

Թեստ. Համատեղելիություն՝ ըստ մազերի գույնի

Իմացիր Ձեր համատեղելիության մասին՝  ըստ մազերի գույնի: Նայիր նկարի տակ տեղադրված նկարագրությունում, թե որքանով եք Դուք համատեղելի:

1. Շիկահեր կին + շիկահեր տղամարդ:

Այս զույգն այնքան էլ չեն համապատասխանում մեկը մյուսին: Երկուսն էլ լցված են համեստությամբ: Ոչինչ լրացնելու չկա` ինչպես բարոյական տեսակետով, այնպես էլ հատուկ տեսողական:

2. Շիկահեր կին + թխահեր տղամարդ:

Կարդացեք նաև

Այս զույգի գլխավոր առավելությունն այն է, որ նրանք հակադիր են, իսկ հակադրությունները ձգում են իրար: Իհարկե, նրանց բնավորությունները շատ տարբեր են: Կրքոտ, կամային թխահեր և հանգիստ, համեստ շիկահեր: Բայց հենց դրանով էլ նրանք լրացնում են մեկը մյուսին: Վիզուալ ամենաիդեալական զույգերից մեկն է:

3. Շիկահեր կին + շիկակարմիր մազերով տղամարդ:

Չափազանց տարբեր մարդիկ են: Շիկահեր կինը չի սիրում իրարանցում, չի սիրում ակտիվություն: Շիկակարմիր մազերով տղամարդը` հակառակը. լի է էներգիայով, նրան անընդհատ ինչ-որ նորություն է պետք: Վիզուալ վատ չեն նայվում:

4. Շիկահեր կին + խարտյաշ տղամարդ:  

Այս զույգը բավականին ընդհանուր բաներ ունի: Շիկահեր կինն էությամբ շատ համեստ և հանգիստ անձնավորություն է, խարտյաշ տղամարդը նման բնավորությունից այնքան էլ հեռու չի, բայց ժամանակ առ ժամանակ կարող է ավելի կոշտ լինել: Վիզուալ դիտվում են շատ լավ:

5. Շիկահեր կին + շագանակահեր տղամարդ:

Շանսեր կան, բայց շատ դժվար է լինելու: Վիզուալ զույգը լավ է դիտվում, բայց ի՞նչ է կատարվում հարաբերություններում: Շագանակահեր տղամարդը մի քիչ «ստերվոզային» է, իսկ շիկահեր կինը` ընդհակառակը: Այս զույգում ավելի դժվար կլինի դիմանալ կնոջը:

6. Թխահեր կին + շիկահեր տղամարդ:

Հոյակապ զույգ է: Կրքոտ կին և հավասարակշռված տղամարդ: Հակադրություններ են, բայց ձգում են իրար: Վիզուալ հոյակապ են դիտվում: Իրարից կարող են շատ բան սովորել:

7. Թխահեր կին + թխահեր տղամարդ:

Այնքան էլ իրար չեն համապատասխանում: Թուխ մազերով մարդիկ կրքոտ են, կամային և ինչ-որ տեղ էգոիստ: Երկու այդպիսի մարդ անընդհատ իրար ինչ-որ բան կսկսեն ապացուցել, իսկ դա լավագույնը չէ հարաբերությունների մեջ:

8. Թխահեր կին + շիկակարմիր մազերով տղամարդ:

Հետաքրքիր զույգ է: Վիզուալ թուխ կինը և «կրակոտ» տղամարդը շատ լավ են դիտվում: Հարաբեություններում ամեն ինչ գերազանց կլինի: Երկուսն էլ ինչ-որ բանում ակտիվություն են ցուցաբերում: Հարաբերությունները հաստատ տխուր չեն լինի, իսկ դա շատ կարևոր է:

9. Թխահեր կին + խարտյաշ տղամարդ:

Շանսերը մեծ են: Կրքոտ կինը և հավասարակշռված, բայց դյուրագրգիռ տղամարդը գերազանց կարող են լրացնել մեկմեկու: Վիզուալ գեղեցիկ են դիտվում:

10. Թխահեր կին + շագանակահեր տղամարդ:

Այստեղ բարդ է: Թխահեր կինը կամային է: Նա միշտ կցուցադրի իրեն, կլինի մի քիչ էգոիստ: Շագանակահերը «ստերվոզային» և նույնպես էգոիստ է: Երկու այսպիսի մարդիկ չեն կարող հարմարվել: Դժվար թե հարաբերություններ ստեղծվեն: Վիզուալ միջին են դիտվում:

11. Շիկակարմիր մազերով կին + շիկահեր տղամարդ:

Ուղղակի ասած` վատ համադրություն է: Վիզուալ ամեն ինչ լավ է, բայց մարդիկ անհամատեղելի են: Կինը շատ ակտիվ է, իսկ տղամարդն ատում է բնավորության այդ գիծը:

12. Շիկակարմիր մազերով կին + թխահեր տղամարդ:

Այստեղ ինչ-որ բան կա: Այսպիսի զույգը գեղեգիկ է դիտվում: Հարաբերություններում կլինեն շատ կտրուկ, բայց հաճելի պահեր: Շիկակարմիր մազերով կինը շատ ակտիվ և ուրախ է, իսկ թխահեր տղամարդը՝ լուրջ, և հենց սրանում է ամբողջ հետաքրքրությունը: Նրանք հակադրություն են, իսկ հակադրությունները ձգում են:

13. Շիկակարմիր մազերով կին + շիկակարմիր տղամարդ:

Երկու «կրակոտ» մարդիկ չափից ավելի պայծառ են դիտվում: Հարաբերություններում նույնպես անկարգություն է: Երկուսն էլ շատ ակտիվ են և ուրախ: Հասարակ լեզվով ասած, նրանք կխելագարվեն իրար համար:

14. Շիկակարմիր մազերով կին + խարտյաշ տղամարդ:

Հիանալի զույգ է: Ուրախ կինը և համեստ տղամարդը գերազանց կլրացնեն իրար: Խարտյաշ տղամարդիկ ռոմանտիկ են, իսկ շիկակարմիր մազերով կանայք սիրում են ռոմանտիկա, բայց իրենք այն չեն կարող ստեղծել: Ահա սա է այս զույգի գլխավոր առավելությունը: Տղամարդը կերջանկացնի կնոջը ռոմանտիզմի օգնությամբ, և ինքն էլ դրանից հաճույք կստանա: Վիզուալ գերազանց են դիտվում:

15. Շիկակարմիր մազերով կին + շագանակահեր տղամարդ:

Հարաբերություններ սկզբունքորեն կարող են ստացվել: Բայց, այնուամենայնիվ, կան որոշակի տարաձայնություններ: Շագանակահեր տղամարդը մի քիչ «ստերվոզային» է, շիկակարմիր մազերով կինը նույնպես ունի նման որակներ, բայց այլ ձևով է արտահայտվում: Դա այնքան էլ լավ խթան չէ հարաբերություններում: Վիզուալ դիտվում են միջին:

16. Խարտյաշ կին + շիկահեր տղամարդ:

Շանսերը մեծ են: Բնավորությունները նման են, բայց կինն ավելի պինդ է: Համապատասխանում են իրար: Վատ չեն դիտվում, հատկապես, եթե կինը մուգ խարտյաշ է:

17. Խարտյաշ կին + թխահեր տղամարդ:

Նույնիսկ շատ լավ է: Տղամարդն ուժեղ է ինչպես՝ բարոյապես, այնպես էլ՝ ֆիզիկապես: Կինը համեստ է և հանգիստ, բայց չափավոր: Չնայած որ լրիվ հակադրություն չեն հանդիսանում, բայց և այնպես շատ լավ լրացնում են իրար: Շատ լավ են դիտվում:

18. Խարտյաշ կին + շիկակարմիր մազերով տղամարդ:

Այստեղ պետք է ասել՝ «ոչ»: Այս մարդիկ շատ տարբեր են: Տղամարդը կնյարդայնացնի կնոջը, իսկ կինը տղամարդուն՝ նրանով, որ չի աջակցում իր վարքին: Շանսերը շատ քիչ են: Վիզուալ ինչ-որ բան կա, բայց այդ ինչ-որ բանը բավարար չէ:

19. Խարտյաշ կին + խարտյաշ տղամարդ:

Առավել հաճախ հանդիպող տարբերակ: Միակը, որտեղ կինը և տղամարդը նույն «կարգի» են:

20. Խարտյաշ կին + շագանակահեր տղամարդ:

Շանսերը մեծ չեն: Տղամարդը հանգիստ չի տա կնոջը, կցուցադրի իր բծախնդրությունը: Դրանից կսկսվեն վեճերը: Հարաբերություններն անընդհատ կլինեն սպառնալիքի տակ: Արտաքնապես միջին են:

21. Շագանակահեր կին + շիկահեր տղամարդ:

Ա՛յ այստեղ կարող է ստացվել: Կնոջ թեթև էգոիզմը տղամարդը շատ հեշտությամբ է տանում: Զույգը շատ լավ է դիտվում: Շանսերը բավականին մեծ են:

22. Շագանակահեր կին + թխահեր տղամարդ:

Վատ չէ: Բայց այնուհանդերձ սրանում կան նաև մինուսներ: Շագանակահեր կանայք բնույթով մի քիչ «ստերվոզային» են, իսկ թխահեր տղամարդիկ դա չեն սիրում: Եթե կինն անցնի համբերության սահմանը` հարաբերությունները կարող են ավարտվել: Վիզուալ շատ լավ են դիտվում:

23. Շագանակահեր կին + շիկակարմիր մազերով տղամարդ:

Շատ հետաքրքիր զույգ է: Վիզուալ տեսքը լավն է, և հարաբերությունները նույնպես լավ կլինեն: Կինը թույլ չի տա տղամարդուն չափից շատ «ցրվել», որը բնորոշ է շիկակարմրահերներին: Իսկ տղամարդը թույլ չի տա կնոջը չափից շատ հանդես բերել իր «ստերվոզայնությունը»: Շանսերը մեծ են:

24. Շագանակահեր կին + խարտյաշ տղամարդ:

Ոչինչ դուրս չի գա: Կինը շատ արագ հունից կհանի տղամարդուն: Հարաբերությունները վայրկենապես կավարտվեն: Զույգն այնքան էլ գեղեցիկ չի դիտվում, բայց նրանում ինչ-որ բան կա:

25. Շագանակահեր կին + շագանակահեր տղամարդ:

Մեկ բան կարելի է ասել` «կանցնի»: Երկուսն էլ մի քիչ էգոիստ են, մի քիչ «ստերվոզային»: Մեկը մյուսին կզսպեն: Արտաքնապես վատ չեն դիտվում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս