Բաժիններ՝

«ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է, բայց մենք պատրաստ ենք». Լուկակու

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից առաջ  «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող  Ռոմելու Լուկակուն կիսվել է իր մտքերով: Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբը կխաղա ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

«ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է, բայց մենք պատրաստ ենք: Մենք ամեն ինչ կանենք և կտեսնենք, թե ինչ է կատարվում խաղադաշտում:

Մենք գիտենք, որ խաղալու ենք մի թիմի դեմ, որը համարվում է լավագույններից և Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկը:

Տեսեք նրանց կազմը, նրանք ունեն շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ և լավ մարզիչ, լավ երկրպագուներ և ղեկավարություն, որն ունի ակումբի զարգացման հստակ ծրագիր: Շատ բարդ հանդիպում է լինելու»,- ասել է Լուկակուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728