Ցերեկային քնկոտությունը կարող է վկայել դեմենցիայի զարգացման վտանգի մասին
Ցերեկային քնկոտությունը կարող է վկայել դեմենցիայի զարգացման վտանգի մասին: Այդ մասին ասված է ամերիկացի բժիշկների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Science Translational Medicine հանդեսում։
Մասնագետները վերլուծել են 60 տարեկանից բարձր 119 մարդու տվյալները, որոնք խորը փուլում քնի պակասություն ունեն: Նրանց են հանձնել դյուրակիր էլեկտրաէնցեֆալոգրաֆական մոնիթորներ ուղեղային ալիքների արձանագրման համար:
Հետազոտողները պարզել են, որ իրենց հետազոտվողների մոտ եղել է տաու-սպիտակուցի բարձր պարունակություն, որը քայքայում է նեյրոնները եւ նյարդաթելիկային կծիկներ առաջացնում ուղեղում, որոնք հայտնաբերվում են Ալցհայմերի հիվանդության ժամանակ:
Նշվում Է, որ նման բացասական արդյունքի է հանգեցրել հենց լիարժեք խորը փուլով քնի պակասը: Հիմնականում դա հանդիպել է նրանց մոտ, ովքեր քնել են օրվա ցերեկային ժամերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: