«Գոռում էի ուրախությունից, երբ Սուլշերը ՉԼ-ի եզրափակչում խփեց հաղթական գոլը». Պոչետինո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք տնային խաղի նախօրեին կիսվել է 1999թ. Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիային» Ուլե-Գունար Սուլշերի խփած հաղթական գոլի վերաբերյալ հիշողություններով:
«Հիշում եմ Սուլշերի գոլը «Քամփ Նոու» մարզադաշտում: Ես մարզադաշտում էի Թոնի Խիմենեսի՝ մեր դարպասապահների մարզչի հետ 1999 թվականին: Հիշում եմ՝ ինչպես նա ավելացրած ժամանակում խփեց 2-րդ գոլը: Այդ ժամանակ ես գոռում էի ուրախությունից «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլի համար:
Մենք ուղղակի չեզոք երկրպագուներ էինք, որոնք ֆանտաստիկ խաղ էին դիտում: Ես անհավանական հիշողություններ ունեմ նրա մասին:
Հիմա ես մտածում եմ այն մասին, որ մենք հանդիպելու ենք «Ուեմբլիում»: 20 տարի առաջ ես ուրախանում էի նրա գոլի համար, իսկ հիմա իմ թիմը պետք է խաղա նրա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ»,- Պոչետինոյին է մեջբերում Sky Sports-ը:
«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա հունվարի 13-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը