ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր մամլո ասուլիս էր հրավիրել՝ պատասխանելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին:
Ստրասբուրգում վերջնականապես որոշվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուները:
«Շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է, բայց բանակցային գործընթացը բարդ է ընթանում: Այն ազդակները, որոնք գալիս են Ադրբեջանից, ցույց են տալիս, որ նրանց չի բավարարում իրավիճակը, որը ներկայումս առկա է: Այստեղ շատ լուրջ աշխատանք է պետք, և այդ աշխատանքը սկսվել ու իրականացվում է»,- ասաց քաղաքագետը:
Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից նախօրեին ներկայացվել է հերթական միջնորդությունը:
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ԱԺ հաջորդ նախագահին խորհուրդ է տալիս խորհրդարանի գործունեությունը շարունակելու համար ավելի լավ ու նոր հնարավորություններ գտնել:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հունվարի 11-ին այն կարծիքն է հայտնել, որ բրիտանական խորհրդարանի կողմից ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի մերժումն անմիջական սպառնալիքի տակ կդնի Brexit-ի իրագործումը։
Կարծում եմ՝ նախօրեին տեղի ունեցածը պետք է դիտարկել և մեկնաբանել ոչ թե առանձին դատական գործընթացի կամ առանձին դատավորի կայացրած որոշման, այլ ավելի լայն համատեքստում։ Խոսքս նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման համատեքստի մասին է։
Երևանի «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը հունվարի 10-ին նորածին է մահացել:
Արցախի ոստիկանության փոխանցմամբ՝ անցած գիշեր, ժամը 01:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված տաքսի սերվիսի գրասենյակում տեղի է ունեցել վիճաբանություն:
Եվրախորհրդարանը պատրաստվում է հունվարի 17-ին քննարկել Ադրբեջանում ձերբակալված և շինծու մեղադրանքներով դատապարտված կոռուպցիոն բացահայտումներ հրապարակող ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովի հարցը:
Փարիզի ոստիկանությունը «դեղին բաճկոնավորների» բողոքի մեծաթիվ ակցիաներ է սպասում հունվարի 12-ին, ինչի կապակցությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ դուրս կբերվեն 14 զրահապատ փոխադրամեքենաներ:
Վերջին ամիսներին շատ է քննարկվում հնդիկների միգրացիոն մեծ հոսքը դեպի Հայաստան, ինչն այդքան էլ միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից։
«Տոնական օրերին գրանցվել է 7065 կանչ, 1333 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Կատարած կանչերի համեմատ հիվանդանոց տեղափոխվածների թիվը քիչ է: Մենք չենք ունեցել սննդային լուրջ թունավորումներ, ավելի շատ հանդիպել են քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքեր: Կոնկրետ թունավորման դեպքերը շատ քիչ են եղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Շտապբուժօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը հունվարի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 21:00-ից փակ կլինի մինչեւ հատուկ կարգադրություն, ինչը կապված է հանրապետություն գրիպի H1N1 վիրուսի՝ թափանցման սպառնալիքի հետ:
Դենիս Սուարեսի պոտենցիալ տրանսֆերը դուրս կհանի Հենրիխին Ունայի Էմերիի պլաններից:
Թուրքիայի իշխանությունները շարունակում են ձերբակալությունների և հետապնդումների միջոցով ճնշել իշխանություններն ու պաշտոնյաների մերձավորներին քննադատող լրագրողներին:
Երևանի Բրազիլիայի հրապարակում մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան: Ավտոներկրողները բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից:
Կյանքի 64-րդ տարում մահացել է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր ամերիկացի հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը:
Թուրքիայի նախագահականից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» HDP կուսակցությունից մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել նաև Դիարբեքիր քաղաքի դատախազությունը:
Բելառուսի իշխանությունները վերացրել են ամերիկացի դիվանագետների թվի սահմանափակումը, որոնց թույլատրված է աշխատել երկրի տարածքում:
Դատապարտյալների ներման հանձնաժողովում քննարկված հարցերը հրապարակման ենթակա չեն, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը բավարարելու մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։
Վերաքննիչ դատարանում այսօր պետք է տեղի ունենար ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Սակայն դատական նիստը չկայացավ: Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ դատական նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չէր ստացել։
«Իսկ վերելակները, ինչպես հայտնի է, մի օր բարձրանում են, մի օր՝ իջնում, իսկ մի օր էլ պոկվում և ընկնում փոսը: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»»:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Խոշորագույն ճամփորդանավերից մեկի ուղեւորները չեն կարողանում հեռանալ նավից նորովիրուսի պատճառով:
Նիկոլաս Մադուրոն հունվարի 10-ին երկրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը:
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բիգադիչ շրջանում 40 տարի քարանձավում բնակվող Իսքենդեր Գյունդուզը իրեն այցի եկած «հյուրերից» է իմացել, որ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: