Թայվանի վարչապետը հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում նախարարների կաբինետի հետ միասին
Թայվանի վարչապետ Ուիլյամ Լայը (Լայ Ցինդե) հունվարի 10-ին հայտարարել է, որ հունվարի 11-ին պաշտոնաթող է լինելու իր նախարարների կաբինետի հետ միասին: Այդ մասին հայտնել է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը: Վարչապետը նաեւ հայտնել է, որ Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենն առաջիկայում կհայտնի կղզու նոր վարչապետի եւ հանգուցային նախարարների նշանակման մասին:
Թայվանի վարչապետի հեռանալն սպասելի էր, Ուիլյամ Լայը պաշտոնաթողության խնդրագիր էր ներկայացրել դեռ անցյալ տարվա նոյեմբերի վերջին այն բանից հետո, երբ Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը պարտություն կրեց տեղական ընտրություններում, սակայն այն ժամանակ հրաժարականը չընդունվեց Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի կողմից, որն ինքն էր թողել կուսակցության նախագահի պաշտոնը:
Դեկտեմբերին կայացած ընտրություններում Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը իր հիմնական մրցակցից՝ Գոմինդանից, ավելի քիչ ձայներ էր հավաքել Թայվանի վարչական միավորների մեծ մասում, այդ թվում՝ երկու ամենախոշոր քաղաքներում՝ Թայչժունում եւ Հաոսյունում, որոնք ավելի վաղ գտնվում էին նրա վերահսկողության ներքո:
Նրան մանդատներ էին բաժին հասել 22 վարչական միավորներից միայն վեցում: Ուիլյամ Լայն ստանձնեց պատասխանատվությունն իր կուսակցության նկատմամբ այսչափ ցածր մակարդակի վստահության համար եւ հայտարարեց, որ այլեւս չի կարող գտնվել վարչապետի պաշտոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: