
Երևանում և 3 մարզերում լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երեւան քաղաքի՝
10։30-16։30 Այգեստան 9փ. 67-105 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 11փ. 7-227 սեփական տները մասնակի,
Շիրակի մարզի՝
10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Սարագյուղ գյուղը,
Տավուշի մարզի՝
12։00-13։00 Հաղարծին գյուղը,
13։00-14։00 Դիլիջան քաղաքի Աբովյան, Կալինինի, Գետափնյա փողոցները մասնակի,
Սյունիքի մարզի՝
10։00-13։00 Մուծք գյուղը,
14։00-17։00 Անգեղակոթ գյուղը մասնակի: