Բաժիններ՝

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հունվարի 8-ին, ժամը 17:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻն-ից, պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ.) արգելափակվել է Ալագյազ-Ռյա Թազա ավտոճանապարհի 3-րդ կմ-ի՝ հարակից տարածքում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031