
Տոնական օրերին ճանապարհային ոստիկանները կազմել են 1630 արձանագրություն՝ 2018-ի նույն ժամանակահատվածի 483-ի դիմաց

Ճանապարհային ոստիկանները հունվարի 1-ից 7-ն արձանագրել են 1630 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: 2018թ. տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 483 էր: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Նույն օրերին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 267 տրանսպորտային միջոց, 212-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Հայտնաբերվել է 225 ոչ սթափ վարորդ, իսկ անցած տարի հունվարի 1-ից 7-ը հայտնաբերվել էր ընդամենը 9-ը:
Տոնական օրերին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ:
Անցած տարվա նույն օրերի համեմատությամբ զոհերի թիվը նվազել է 5-ով: