Վերցնում եմ նոր նշաձող. որոշել եմ գործունեությունս շարունակել նորընտիր Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր. Արմեն Փամբուխչյան

Որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել նորընտիր Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՏԿՏՏ նախարարի ԺՊ Արմեն Փամբուխչյանը:

«Գործադիրում իմ աշխատանքը նույնքան մարտահրավերային էր, ինչքան օրենսդիրում: Իմ էությամբ ես կատարող եմ, այսինքն՝ գործադիր, բայց վերցնում եմ նոր նշաձող՝ օրենսդիր, անելիքներս, ինչպես միշտ, շատ են, տեսլականս՝ անծայրածիր՝ Տիեզերքի սահմանների չափ, ես կլինեմ բոլորիդ պատգամավորն ու ձեր ձայնի խոսափողը ՀՀ բարձրագույն ամբիոնում:

Հ.Գ. վերադարձս գործադիր չի բացառվում:

Սիրով՝ ձեր խոնարհ ծառա»,- գրել է Արմեն Փամբուխչյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031