Բաժիններ՝

Լեգենդ Ս. Ծննդյան տոնածառի կարմիր աստղի կամ փուանսեթիա ծաղկի մասին

Ս. Ծննդյան ծաղիկը` վառ կարմիր աստղ հիշեցնող փուանսեթիան, Միացյալ Նահանգներ բերեց Մեքսիկայում ԱՄՆ-ի առաջին դեսպան դոկտոր Ջոել Փուանսեթը, ում անունով էլ կոչվեց ծաղիկը: Այն հայտնի է նաև որպես «Բոցատերև» կամ «Սուրբ Գիշերվա ծաղիկ»:

Մեքսիկական լեգենդը պատմում է, որ մի աղքատ գյուղական ընտանիքում էին քույր և եղբայր` Մարիան և Պաբլոն: Ս. Ծննդյան տոնին կազմակերպվող միջոցառումները գրավում էին երեխաներին: Գյուղում պատրաստվում էր մսուր, և երեխաները գնալու էին Մանուկ Հիսուսի մոտ` նվերներ մատուցելու: Մինչ մյուս երեխաները քննարկում էին, թե ինչը կլիներ լավագույն նվերը Մանուկ Հիսուսին և ինչ գնել, Մարիան և Պաբլոն ոչ դրամ ունեին` նվեր գնելու և ոչ էլ նվիրելու որևէ բան: Սակայն նրանք էլ էին ցանկանում գնալ և տեսնել Մանկանը և ինչ-որ բան նվիրել: Ս. Ծննդյան տոնի նախօրեին նրանք մյուսներից ավելի շուտ գնացին եկեղեցի: Քանի որ տալու ոչինչ չունեին, նրանք մտածեցին պոկել գետափին աճած մոլախոտերը և դրանցից Մանուկ Հիսուսի համար փափուկ մահիճ պատրաստել ու զարդարել Նրա մսուրը:

Մինչ նրանք զարդարում էին մսուրը, մյուս երեխաները եկան և սկսեցին ծաղրել նրանց: Մարիան և Պաբլոն ամոթահար և անօգնական էին, երբ տեղի ունեցավ հրաշք… Հանկարծ մոլախոտերը վերածվեցին աստղերի նմանվող այնպիսի գեղեցիկ, վառ կարմիր ծաղկաթերթերի, որ բոլորը հիացան դրանց գեղեցկությամբ: Բոլորը հասկացան, որ սիրով պատրաստված նվերն ավելի սիրելի է Քրիստոսին, քան ամենաթանկարժեք նվերը, որ կարելի է գնել: Դրանից հետո կարմիր աստղը դարձավ տոնածառի ամենասիրված զարդերից մեկը:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս