
ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը. Hraparak.am

ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներն այցելում են Պաշտպանական վտանգի նվազեցման ծրագրի ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ՝ որպես ՀՀ կառավարության կողմից հրավիրված հյուրեր:
Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանում մարդկանց ու կենդանիների առողջության համար վնասակար հիվանդությունների բացահայտմանը, կասեցմանը և վերացմանն ուղղված հայաստանյան ջանքերին:
Այս մասին, ինչպես գրում է Hraparak.am-ը, հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան զինվորական կցորդներն այցելել են հիշյալ լաբորատորիաներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: