
Թեթև աղցան հավով, վարունգով և քունջութով

Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 1 կգ
2. Վարունգ – 800 գ
3. Սոյայի սոուս – 4 ճ/գ
4. Կիտրոնի հյութ – 1/2 հատ
5. Հատիկավոր սև պղպեղ – 4 հատ
6. Չիլի պղպեղ – 1 հատ
7. Հավի արգանակ – 5 ճ/գ
8. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Խաշել հավի միսը, այնուհետև մանր ու երկար կտորների վերածել:
2. Վարունգը երկարավուն կտրատել:
3. Համեմելու համար խառնել սև պղպեղը, չիլի պղպեղը և աղը: Ավելացնել կիտրոնի հյութը, սոյայի սոուսը և հավի արգանակը:
4. Հավը խառնել վարունգի հետ և ավելացնել ստացված սոուսը:
5. Մատուցելուց առաջ աղցանի վրա քունջութ ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը