Fitch-ի կանխատեսումներով՝ առանց գործարքի Բրեքսիտը կարող է նվազեցնել Մեծ Բրիտանիայի վարկային վարկանիշը
Առանց Բրյուսելի հետ համաձայնության Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալը գրեթե հաստատապես կնվազեցնի Միացյալ Թագավորության վարկային վարկանիշը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը, այդ մասին «Reuters»-ին տված հարցազրույցում նշել է «Fitch»-ի առաջատար վերլուծաբան Ջեյմս Մակկորմակը:
«Ակնհայտ է, որ (բյուջետային) դեֆիցիտը զգալիորեն աճելու է ավելի խորը ռեցեսիայի սցենարի դեպքում: Եվ սա գրեթե անկասկած կհանգեցնի ՀՆԱ-ի և պարտքի հարաբերակցության կրճատմանը, և գրեթե հավանական է, որ բացասական ազդեցություն կունենա վարկանիշի վրա»,-ասել է Մակկորմակը:
2016 թ.-ին Մեծ Բրիտանիան կորցրել է ամենաբարձր AAA վարկանիշը երկրի ապագայի անորոշության պայմաններում, երբ անցկացվեց Բրեքսիտի հարցով հանրաքվե: Այն բանից հետո, երբ հանրաքվեի արդյունքներով հաղթանակ տոնեցին ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները, եղավ վարկանիշի նոր իջեցում «АА+»-ից մինչև «АА».
Հոկտեմբերի վերջին «Fitch»-ը հաստատեց Մեծ Բրիտանիայի վարկային պարտավորությունների որակը «АА » մակարդակում `բացասական կանխատեսումներով, ինչը նշանակում է, որ հետագայում հնարավոր է վարկանիշի նվազում: Նման կանխատեսման պատճառը բրիտանացի խորհրդարանականների քաղաքական դիմադրությունն է ԵՄ-ի հետ վարչապետ Թերեզա Մեյի կառավարության իրականացրած գործարքին, ինչը ստեղծում է սպառնալիք եվրոպական հանրությունից երկրի դուրսբերման պարագայում:
Այդ սպառնալիքի դեպքում, Մակորմակի կարծիքով, Մեծ Բրիտանիան կհայտնվի տնտեսական ռեցեսիայի առջև: Եթե անկումը լինի ոչ շատ խորը, ապա դրա բացասական հետևանքները կհաղթահարվեն շատ արագ: Չնայած կա մեկ այլ սցենար, որի համաձայն 2019 թվականին Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կարող է նվազել 0.6 տոկոսով: