«Սննդի պատուհան». ճապոնական սննդակարգ, որը Նոբելյան մրցանակ է ստացել

Գիտնական Յոսինորի Օսումիի կողմից մտածված ճապոնական դիետայի սկզբունքն ընկած է օրվա ընթացքում ինտերվալային քաղցածության վրա։ Գիտնականը համարում է, որ երբ մենք ինչ-որ ժամանակ քաղցում ենք, մեր բջիջները վերամշակում են հին ու անպետք բաներն ու երիտասարդանում։ Այս գործընթացը կոչվում է աուտոֆագիա։

Ստորև կներկայացնենք, թե ինչպես է պետք ընտրել սնվելու համակարգը, որը կօգնի գործարկել աուտոֆագիան, պահպանել երիտասարդությունն ու կարգավորել մարմնի քաշը։

«Սննդի պատուհան». Ի՞նչ է դա նշանակում

Այն ժամանակը, որի ընթացքում մենք ուտում ենք, կոչվում է սննդի պատուհան։ Նա, ով արթնանում է առավոտյան 7-ին ու նախաճաշում մեկ ժամ անց, այդ պատուհանը բացում է ժամը 8:00-ին։ Եթե ընթրիքը 20:00-22:00 միջակայքում է, պատուհանը ձգվում է փաստորեն 12-14 ժամ ամեն օր։

Կարդացեք նաև

Նախկինում համարվում էր, որ պետք է ուտել հաճախ ու քիչ-քիչ, այլապես օրգանիզմը կսկսի ճարպ կուտակել։

Ինչպես ցույց են տվել 2017թ. հետազոտությունները, նրանք, ովքեր ուտում են 8:00-ին և 20:00-ին ավելի պակաս են առողջ, քան նրանք, ովքեր ուտում են 8:00-ին և մինչև 14:00-ն, երբ սննդի պատուհանը զբաղեցնում է 6-8 ժամ։ Նրանց մոտ շաքարախտով, սակավարյունությամբ կամ ճարպակալմամբ հիվանդանալու ռիսկն ավելի քիչ է։

Ինչո՞ւ է պետք նեղացնել սննդի պատուհանը։

Շատ հետազոտություններ են անցկացվել այն մասին, թե ինչպես է սննդի պատուհանի սահմանափակումն ազդում արյան մեջ խոլեստերինի մակարդակի, շաքարի, մարդու ախորժակի ու քաշի վրա։ 2017թ. գիտնականները իրենց հիպոթեզները ստուգեցին մարդկանց վրա։ Նրանք սննդի պատուհանը կրճատեցին մինչև 12, 8, 6 կամ 4 ժամ։ Միևնույն ժամանակ մարդիկ նույն բանն էին ուտում, ինչ ամեն օր՝ առանձնահատուկ մթերքներ չընտրելով։ Ստուգողական խմբերում կալորիաների քանակը միևնույնն էր։

Սննդի պատուհանի նեղացումն օգնում է նիհարել։

Օրգանիզմն ավելի շատ ճարպ է այրում գիշերը, պակասում է քաղցի զգացողությունը ու օգտագործվող էներգիայի քանակը, բարձրանում է մետաբոլիկ ճկունությունը։

Սննդի փոքրիկ պատուհանը օգտակար է նաև առհասարակ առողջության համար՝

  • Բարձրանում է օրգանիզմի պաշտպանունակությունը ուլտրամանուշակագույնից, մաշկի քաղցկեղից ու ծերացումից։
  • Պակասում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը։
  • Իջնում է արյան զարկերակային ճնշումը։
  • Պակասում է սրտի հիվանդությունների ռիսկը։
  • Բարելավվում է քնի որակը։

Ի՞նչ են ցիրկադային ռիթմերը, և ինչո՞ւ է կարևոր սննդի ընդունման ժամանակը։

Կարևոր է ոչ միայն նեղացնել սննդի պատուհանը, այլև ընտրել ճիշտ ժամանակը։ Յուրաքանչյուր օրգանիզմ ունի ցիրկադային ռիթմեր՝  ցերեկվա և գիշերվա փոփոխությանը կապված ներքին ժամացույցի տատանումներ։

Առավոտյան արտազատվում է կորտիզոլ հորմոնը, մենք էներգիա ու ախորժակ ենք ունենում։ Երեկոյան արտադրվում է մելատոնին. Մարմինը պատրաստվում է քնի՝ դանդաղեցնելով ներքին պրոցեսները, այդ թվում և՝ մարսողությունը։

Եթե ուտեք երեկոյան, խաթարվում է ներքին ժամացույցի աշխատանքը և որպես արդյունք՝

  • առավոտյան ուժ չկա, որովհետև ցածր է կորտիզոլի մակարդակը
  • ցերեկն օրգանիզմն արթնանում է
  • երեկոյան կորտիզոլի մակարդակն աճում է, մենք քաղցած ենք ու ակտիվ, բայց մարմինը պետք է քնի
  • արդյունքում՝ բարձրանում է շաքարախտի, ճարպակալման ու դեպրեսիայի ռիսկը։

Անհատական գրաֆիկը կարգավորելու համար անհրաժեշտ է՝

  • արթնանալ առավոտյան 6:00-7:00-ը, կամ, հենց որ լուսանա
  • նախաճաշել արթնանալուց 30-60 րոպե հետո
  • աշխատել սկսել արթնանալուց 2-3 ժամ հետո
  • նախաճաշին ավելի շատ ուտել, քան ճաշին
  • սննդի պատուհանը նեղացնել մինչև 6-8 ժամ՝ չփոխելով սննդակարգի կալորիականությունը։

Գիտնականները բացահայտել են, որ նրանք, ովքեր ընտրում են հագեցած նախաճաշն ու ավելի քիչ հագեցած ճաշը, քաշ ավելի արագ են կորցնում, քան տրամագծորեն հակառակ կերպով վարվողները։

Ինչպիսի՞ն է 8-ժամանոց սննդի պատուհանի մոտավոր գրաֆիկը՝

  • արթնացում – 7:00
  • հագեցած նախաճաշ – 8:00
  • քիչ հագեցած ճաշ – 12:00
  • դրանից հետո՝ ընթրիք – 16:00
  • ամենադիմացկունների համար՝ առանց ընթրիքի տարբերակ

Դուք կարող եք հարցնել՝ իսկ ես ինչպե՞ս ողջ երեկոյի ընթացքում դիմադրեմ քաղցին։ Այս ֆենոմենը գիտնականները նույնպես ուսումնասիրել են։ Պարզվել է, որ քաղցի հորմոնը կապված է ցիրկադային ռիթմերի հետ։ Քաղցի հորմոնի արտազատման պիկը լինում է ժամը 8:00, 13:00 և19:00-ին։

Յուրաքանչյուր պիկից հետո, անկախ նրանից, մարդը կերե՞լ է, թե՞ պարզապես թեյ խմել, 2 ժամ անց ալիքը թուլանում է։ Դա նշանակում է, որ չարժե վստահել քաղցի զգացողությանը, որը սառնարանի մոտ է կանչում յուրաքանչյուր 3 ժամը մեկ։ Գիտնականները պնդում են, որ ժամանակի հետ օրգանիզմը սովորում է ուտելու ընթացքում մեծ ընդմիջմանը, և քաղցի զգացողությունը թուլանում է։ Իսկ եթե հաճախ ուտեք, քաղցի զգացողությունը, ընդհակառակը, կուժեղանա։

Սկզբնական շրջանում սննդի պատուհանի նեղացնելը բարդ կլինի։ Մի քանի օր 19:00-ից հետո անհագորեն ուտելու անհաղթահարելի ցանկություն կառաջանա։ Այս ժամանակը կարելի է հաղթահարել՝ բանջարեղեն կամ միրգ ուտելով։ Մի շաբաթ անց մարմինը կսովորի նոր իրավիճակին, ախորժակը կքչանա, քունն ամուր կլինի, իսկ տրամադրությունն առավոտյան ավելի բարձր կլինի։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս