
Samsung-ը դադարեցնում է սմարթֆոնների արտադրությունը Չինաստանում

Ընկերությունը փակել է իր երկու բջջային արտադրամասերից մեկը: Այնտեղ աշխատում էր շուրջ 2600 մարդ: Բնականաբար, աշխատողներին կվճարվեն փոխհատուցումներ, իսկ նրանցից մի քանիսը կտեղափոխվեն Samsung-ի այլ ֆաբրիկա: Փակման հիմնական պատճառը երկրում կորեական ընկերության արտադրանքի ցածր պահանջարկն է (1%՝ Apple-ի 9%-ի փոխարեն):
Կորեական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, գործարանը տարեկան արտադրում էր մոտ 36 միլիոն սարքավորում: Սակայն սա չի նշանակում, որ Samsung-ը նվազեցնում է սմարթֆոնների արտադրությունը: Դա, անշուշտ, կարող է տեղի ունենալ, եթե ընկերությունը շարունակի կորցնել շուկայում իր դիրքը՝ զիջելով Huawei-ի և Xiaomi-ի նման ընկերություններին:
Իր հերթին՝ Samsung-ն արդեն հաստատել է Չինաստանում արտադրությունը դադարեցնելու դժվարին որոշումը՝ այն բացատրելով արտադրության բարձրացման արդյունավետությամբ: Միևնույն ժամանակ, ընկերությունը շեշտում է չինական շուկայի կարևորությունը և նշում, որ առաջիկայում քայլեր կիրականացվեն չինական շուկան վերանվաճելու համար: Հնարավոր է նաև համագործակցություն Xiaomi-ի հետ:
Սիրարփի Աղաբաբյան