Ռեյտինգային թեկնածուն քվեաթերթիկում 6-րդ տեղից հայտնվել է 5-րդում
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային թեկնածուն՝ Մարկոսյան Արան, քվեաթերթիկում 6-րդ տեղից հայտնվել է 5-րդում:
«3/03 Արաբկիր համայնքի բոլոր ընտրատեղամասերում կուսակցության պատգամավորի ռեյտինգային թեկնածուն՝ Արա Մարկոսյանը, ԿԸՀ-ի կողմից հրապարակված ցուցակում 6-րդ համարն էր, իսկ այժմ՝ համար 5-ը:
Նա իր քարոզարշավային գովազդներն արել է 6-րդի համար, իսկ այժմ հայտնվել է 5-ում»,- 168.am-ին հայտնեցին կուսակցությունից:
Անի Կարապետյան