Բաժիններ՝

Reuters լրատվական գործակալությունը կկրճատի շուրջ 3200 աշխատակիցների

Thomson Reuters լրատվական գործակալությունը մինչեւ 2020 թականը պլանավորում է աշխատանքից ազատել շուրջ 3,2 հազար աշխատակիցների կամ կրճատել գլոբալ հաստիքների 12 տոկոսը՝ ծախսերը նվազեցնելու նպատակով։

Ինչպես ընկերության ներկայացուցիչները հայտնել են նեդրողների համար կազմակերպված շնորհանդեսի ընթացքում, ֆիրման նաեւ մտադիր է մեկ երրորդով կրճատել գրասենյակների թիվը՝ 185-ից մինչեւ 133: Սպասվում է, որ այս միջոցառումները կօգնեն հասույթից կապիտալ ներդրումների բաժինն ընթացիկ 10 տոկոսից կրճատելու մինչեւ 7 – 8 տոկոս:

Դեկտեմբերի 4-ին Thomson Reuters-ի բաժետոմսերի գինը 3 տոկոսով աճել է: Տարեսկզբից ընկերության կապիտալիզացիան աճել Է 6,2 տոկոսով՝ մինչեւ 25,2 միլիարդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31