ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը երկաթգծի կայարանի շենքում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 69-րդ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը: Մասնաճյուղը տեղակայված է Երեւանի երկաթգծի կայարանի շենքում՝ Տիգրան Մեծ 86 հասցեում: Հարմարավետ տեղանքի շնորհիվ Բանկի հաճախորդները, ինչպես նաև երկաթգծի կայարանի եւ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի ուղեւորները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առաջարկած ծառայություններից ու պրոդուկտներից.

  • ավանդներիի եւ վարկերի ձեւակերպում
  • հաշվեհամարների համալրում
  • դրամական փոխանցումներ
  • կոմունալ վճարումների իրականացում
  • Բանկի աշխատակիցների խորհրդատվություններ եւ այլն:

Նոր ժամանակակից մասնաճյուղը համալրված է ինքնասպասարկման գոտիով, որտեղ տեղադրված են բանկոմատ եւ վճարային տերմինալ, ինչը թույլ է տալիս հաճախորդներին իրականացնել բանկային/քարտային հաշիվների, ավանդների, վարկերի մարման ու կոմունալ վճարումների եւ այլ ծառայությունների կանխիկացման եւ համալրման գործարքներ: Մասնաճյուղը աշխատելու է հատուկ ռեժիմով. երկուշաբթվանից ուրբաթ՝ 08:15-19:45 եւ շաբաթ օրերին ՝11:00-15:00.

Բացման օրը Բանկի հաճախորդներին սպասվում էր անակնկալ՝ նրանք ունեին հնարավորություն նույն պահին տեղում օգտվել Բանկի առաջարկից եւ ձեւակերպել վարկ «Ամանորյա» 9% տոկոսադրույքով 3 ամսվա սպասարկմամբ: Բացի այդ նորաբաց մասնաճյուղի առաջին հաճախորդները ստացան MasterCard Gold տարեկան սպասարկումով քարտեր անվճար առաջին տարվա համար:

«Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը ՀՀ-ում ՌԴ դեսպան՝ Սերգեյ Կոպիրկինը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն՝ Սերգեյ Վալկոն հյուրերի եւ հաճախորդների ներկայությամբ կտրեցին նոր մասնաճյուղի բացման ժապավենը:

ՀՀում ՌԴ դեսպան՝ Սերգեյ Կոպիրկին. «Շնորհավորում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին ընդլայնման եւ «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացման առիթով: Այս մասնաճյուղը աչքի է ընկնում այն փաստով, որ գտնվում է Երեւանի երկաթուղային կայարանում՝ Հայաստանի պատմամշակության վայրերից մեկում: Այն նաեւ նշանակալի է քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկը  ունեցել է արդյունավետ համագործակցություն մեկ այլ ռուսական ընկերության` ՀԿԵ-ի հետ:

ՎՏԲՀայաստան Բանկի Գլխավոր տնօրենտնօրինության նախագահ Իվան Տելեգին. «Այսօր, մեր մասնաճյուղային ցանցը համալրվել է եւս մեկ` «Տիգրան Մեծ» մասնաճյուղով: Հրավիրում ենք բոլորին Բանկի նոր հարմարավետ մասնաճյուղ՝ օգտվելու ժամանակակից եւ տեխնոլոգիական ծառայություններից եւ պրոդուկտներից: Մեր կարծիքով, այսքան բազմամարդ վայրում գտնվող մասնաճյուղը հայտնի կդառնա ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացմանը աջակցելու համար ՀԿԵ-ի կառավարությանը: Թույլ տվեք նկատել, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվել միայն մասնաճյուղի բացմամբ. իրականացվել է նաեւ նոր Երեւան-Գյումրի-Երեւան երկաթուղղով էլեկտրական գնացքի բրենդինգավորում ՎՏԲ չափանիշներին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկո. «Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը, այդ թվում, մեր գործընկերների մասնակցությամբ, Հարավային Կովկասի երկաթուղու առաջնահերթություններից մեկն է: Ուրախությամբ ողջունում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի նախաձեռնությունը մասնաճյուղ բացելու երկրի գլխավոր երկաթուղային կայարանի տարածքում: Համոզված եմ, որ այս ծրագրի իրականացումն օգնում է բավարարել Բանկի հաճախորդների պահանջարկը եւ բարձրացնել երկաթուղային ծառայություններից օգտվելու հարմարավետությունը Հայաստանի քաղաքացիների եւ հյուրերի համար»:

Տեսանյութեր

Լրահոս