Վիտամին, որը կազատի մազաթափությունից, ավելորդ քաշից, կերիտասարդացնի մաշկը, կակտիվացնի ուղեղի աշխատանքը
H վիտամինը B խմբի վիտամիններից մեկն է, որը հաճախ անվանում են նաև բիոտին: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամինը հատկապես կարևոր է մազերի առողջության համար, պայքարում է մազաթափության, դրանց թուլացման դեմ: Բացի այդ՝ այն օգնում է կանխարգելել մազերի վաղաժամ սպիտակեցումը: Դա է պատճառը, որ B7 վիտամինը հաճախ է օգտագործվում մազերի խնամքի համար միջոցների պատրաստման ընթացքում:
Այս վիտամինը կարևոր է նաև մաշկի առողջության համար, քանի որ երիտասարդացնում է բջիջները, պայքարում բորբոքման, բշտիկների, մաշկային այլ խնդիրների դեմ:
Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը: B7 վիտամինը կարող է օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և կանխարգելել հիպերգլիկեմիայի հետևանքով բարդությունների զարգացումը:
Արագացնում է նյութափոխանակությունը: B7 վիտամինն օգնում է արագացնել նյութափոխանակությունը, ինչը հնարավորություն է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս վիտամինն անհրաժեշտ է նաև բավարար քանակով էներգիա ունենալու համար:
Կարող է օգնել նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններից մեկն արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացումն է: Այս վիտամինը կարող է օգնել կարգավորել նաև խոլեստերինի մակարդակը:
Դրական ազդեցություն է ունենում գլխուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի վրա: B խմբի վիտամինները կարևոր են ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի համար:
B7 վիտամին կարող եք ստանալ՝ սննդակարգ ներառելով հետևալ մթերքը.
- մսամթերք՝ տավարի, խոզի, հավի միս, ձուկ
- ձվի դեղնուց
- պանիր, կարագ
- մրգեր՝ բանան, ազնվամորի
- ընդեղեն
- լոբի
- ամբողջահատիկ ցորենից պատրաստված մթերք:
Անհրաժեշտության դեպքում բժշկի նշանակմամբ հավելումներ ընդունեք:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը