Բաժիններ՝

6 ամիս և 2 միլիոն եվրո. Իբրահիմովիչը համաձայն է տեղափոխվել «Միլան»

«Միլանը»  շարունակում է բանակցությունները շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: Կողմերը կարծես թե համաձայնության են գալիս:

37-ամյա ֆուտբոլիստն ունի մի շարք առաջարկներ, սակայն պատրաստ է վերադառնալ Եվրոպա միայն հանուն «Միլանի»:

Դեռևս նախորդ շաբաթ էր հայտնի, որ «Լոս Անջելես Գալաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն:

Գվարդիոլային հարցրել են, թե ինչ է նա մտածում այն մասին, որ խաղի գլխավոր մրցավարը ծնվել է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտից փոքր-ինչ հեռու: Ի պատասխան այս հարցին՝ Գվարդիոլան նշել է, որ ինքը հավատում է մրցավարի արդարությանը:

Սրա պատճառով Գվարդիոլան բանավոր զգուշացում է ստացել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) կողմից: Բանը նրանումն է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների մարզիչներն իրավունք չունեն խոսել մրցավարների նշանակումների մասին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին Ժոզե Մոուրինիոն տուգանվել էր  50,000 ֆունտ ստեռլինգով այն բանի համար, որ «Լիվերպուլի» հետ խաղից առաջ խոսել էր մրցավարի նշանակման մասին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս