Մրսածության վաղ ախտանշաններ, որոնց մասին անգամ պատկերացում չունեք

Քթի փակվածությունը, կոկորդի ցավը, հազը, արցունքոտվող աչքերը վկայում են մրսածության մասին, սակայն դրանք նաև վկայում են, որ հիվանդությունն արդեն օրգանիզմում է: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ վիրուսային հիվանդությունների մասին կարող են զգուշացնել այլ ախտանշաններ:

Մթերքը փոխում է համը: Մրսածության դեպքում սիրելի ըմպելիքներն ու սնունդը փոխում են համը կամ առհասարակ կորցնում այն: Ուշադիր եղեք համային զգացողությունների հանդեպ. դրանք կարող են օգնել հասկանալ հիվանդության առկայությունը:

Վնասակար մթերք օգտագործելու ցանկություն: Հիվանդությունը սթրես է օրգանիզմի համար: Սթրեսային իրավիճակներում փնտրում եք ինչ-որ բան, որը կարող է օգնել ավելի լավ զգալ: Հաճախ ամենապարզ միջոցը շաքարի կամ արագ յուրացվող ածխաջրերի օգտագործումն է: Իրականում նարնջի, մեղրի, կիտրոնի ու թեյի օգտագործումն ավելի շատ կօգնի օրգանիզմին:

Ծարավ: Մրսածության դեպքում մարմինն ավելի շատ է հեղուկ կորցնում: Ջրազրկման կարող է հանգեցնել նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացումը: Արդյունքում ծարավի զգացում է առաջանում: Բավարար քանակով հեղուկ օգտագործեք:

Կարդացեք նաև

Տարօրինակ գլխացավ: Վարակիչ հիվանդությունների ևս մեկ դասական ախտանշան՝ մկանային ցավ: Հիվադներին հաճախ է անհանգստացնում գլխացավը:

Նյութը հրապարակման պատրսստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս