
««Բարսելոնայից» դժվար է հրաժարվել, բայց ես չէի ուզում լինել Լիոնել Մեսսիի տեղակալը». Գրիզման

Ամռանն Անտուան Գրիզմանը մնաց «Ատլետիկոյում». և դա բարդ որոշում էր, բայց Անտուանն ուներ նման որոշում կայացնելու հիմքեր:
«Դժվա՞ր է հրաժարվել «Բարսելոնայից»: Այո, շատ: Դա «Բարսան» է, որը միշտ մոտակայքում է, գրում է և կանչում է քեզ: Բայց ենթագիտակցորեն ես չէի ցանկանում լինել Մեսսիի տեղակալը. այս միտքը մասնակիորեն իր դերը խաղաց, երբ հրաժարվեցի:
Իմ գործընկերներն ու ակումբն ամեն ինչ արեցին, որ ես մնամ. նրանք ինձ հետ շփվում էին, բարձրացրին իմ աշխատավարձը: Նրանք անում էին, որպեսզի ապացուցեին՝ սա իմ տունն է, և ես չպետք է այն լքեմ: Դրանք ծանր ժամանակներ էին, հատկապես իմ կնոջ համար. երբեմն ես արթնացնում էին նրանց գիշերը ժամը 3-ին, որպեսզի ամեն ինչ քննարկեմ»,- ասել է Գրիզմանը Canal Plus հեռուստաալիքին տված հարցազրույցում, ում խոսքերը մեջբերում է Bleacher Report-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը