«Դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք». Շարմազանովը գրանցվել է Ֆեյսբուքում
Էդուարդ Շարմազանովն արդեն գրանցվել է ֆեյսբուքում և տեսաուղերձ է հղել հասարակությանը: «Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի եւ Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո , այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման եւ մանիպուլյացիայի:
Այսօր մեր հայրենիքի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգեւոր եւ արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ եւ դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք»:
Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է
Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի եւ Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո , այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման եւ մանիպուլյացիայի: Այսօր մեր հայրենիքի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգեւոր եւ արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ եւ դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք:
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Sonntag, 18. November 2018