
Գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկի խնդիրը կկարգավորվի հարկային բարեփոխումներով

Կառավարությունը ձեռնպահ է մնում օրինագծի ընդունումից, որով առաջարկվում է հավասարեցնել գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունն առաջիկա հարկային բարեփոխումների շրջանակներում անդրադառնալու է խնդրո առարկա հարցի առավել համակողմանի կարգավորմանը:
«Առաջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից ու ընդունումից՝ մինչև հարկային բարեփոխումների շրջանակներում իրականացվող քննարկումների ավարտը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: