
Մեկնարկել է ՎՏԲ Լիգա ֆուտբոլային մրցաշարը

Նոյեմբերի 8-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նախաձեռնած, նախարարությունների միջև կայանալիք «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարին մասնակցում են հետևյալ թիմերը`
- ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության:
- ՀՀ Գյուղատնտեսության նախարարության,
- ՀՀ Պաշտպանության նախարարության,
- ՀՀ Կրթության և գիտության նախարարության,
- ՀՀ Ոստիկանության,
- ՀՀ Սփյուռքի նախարարության,
- ՀՀ Տարածքային կառավարման և զարգացմաննախարարության,
- ՀՀ Ֆինանսների նախարարության,
Մրցաշարի բացման արարողության հյուրերին ողջունեցին և անցկացրեցին ՎՏԲ Լիգայի գնդակի սիմվոլիկ փոխանցումը սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի ժ.պ, Գաբրիել Ղազարյանը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:
Արարողությանը հյուրերի համար պարային համարով հանդես եկավ գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը: Իսկ «ՎՏԲ Լիգա-ն» մեկնարկեց Գյուղատնտեսության նախարարության և Ֆինանսների նախարարության թիմերի խաղով:
Լիգա ՎՏԲ մրցաշարի, որի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, մրցանակային ֆոնդը բաշխված է հետևյալ կերպ.
1 -ին մրցանակային տեղ՝1 000 000 ՀՀ դրամ
2 -րդ մրցանակային տեղ՝ 700 000 ՀՀ դրամ
3-րդ մրցանակային տեղ՝ 500 000 ՀՀ դրամ.
ՎՏԲ-Հայաստան Բանկը մաղթում է բոլոր թիմերին հետաքրքիր և դիտարժան խաղ, հաջողություն և հաղթանակ: