Բաժիններ՝

«Եթե ես երեխա լինեի, կերկրպագեի Նադալին, այլ ոչ թե Ջոկովիչին». Ռոջեր Ֆեդերեր

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ո՞ւմ կերկրպագեր, եթե լիներ ժամանակակից երեխա՝ Ռաֆայել Նադալի՞ն, թե՞ Նովակ Ջոկովիչին:

«Իհարկե, Ռաֆային: Նա կլանող է և էներգետիկ. կատարյալ տղա երիտասարդության համար: Շատ բարձր եմ գնահատում նրանց երկուսին էլ, նրանք խաղում են ֆիզիկապես անհավանական ծախսատար թենիս: Նադալն ու Ջոկովիչը ինձանից երիտասարդ են, բայց հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում, քան 20 տարեկանում: Ես պահպանում եմ այն, ինչ ունեմ:

Ես միանգամայն կցանկանայի ունենալ այդ հզոր մատուցումները, երբ դու պարզապես գնդակը մտցնում ես խաղի մեջ և անմիջապես միավոր ես վաստակում, ինչպես, օրինակ, անում են Կարլովիչը և Իզները»,- Ֆեդերերին է մեջբերում Tennis World USA-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս