
«Ռունին ԱՄՆ-ի դեմ խաղում դաշտ դուրս չի գա մեկնարկային կազմում». Գարեթ Սաութգեյթ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է հարձակվող Ուեյն Ռունիի մասնակցության հնարավորությունը ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:
33-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտի հանդիպում կանցկացնի ազգային հավաքականի կազմում: «Ռունին չի ստացել 10 համարը, քանի որ նա դաշտ դուրս չի գա մեկնարկային կազմում: Եթե խոսենք ավագի մասին, ապա վերջին անգամ, երբ Ռունին դուրս եկավ դաշտ, Հենդերսոնը անմիջապես նրան հանձնեց թևկապը: Ամեն ինչ կախված կլինի իրավիճակից և հենց ֆուտբոլիստներից:
Բոլոր ֆուտբոլիստները հարգում են Ուեյնի ներդրումը ազգային թիմի ելույթներում: Նա արժանի է լավագույն պատվին: Ես հասկանում եմ, որ սա շատ տարաձայնություններ առաջացրեց, բայց Ռունիի հրաժեշտի խաղի համար սա լավագույն ընտրությունը չէր:
Նա Անգլիայի հավաքականին մեծ ծառայություն է մատուցել, մասնակցել է բազմաթիվ հանդիպումների և մրցաշարերի: Նա դարձավ ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն: Սա անհավանական նվաճում է: Ես անհարմար իրավիճակում հայտնվեցի և չէի կարող Ուեյնին կազմից դուրս թողնել»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը