Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով բանակի գնդապետի են ձերբակալել. Kronen Zeitung
Ավստրիայի հատուկ ծառայությունները նոյեմբերի 8-ին ձերբակալել են ավստրիական բանակի գնդապետի, որը քսան տարվա ընթացքում լրտեսությամբ էր զբաղվում Ռուսաստանի օգտին: Այս պնդումով նոյեմբերի 9-ին հանդես է եկել Kronen Zeitung ավստրիական հրատարակությունը՝ հղում անելով Ավստրիայի պաշտպանության նախարարությանը։
Ինչպես հայտնի է դարձել, հետաքննություն է անցկացվում 70-ամյա ավստրիացի պաշտոնաթող գնդապետի նկատմամբ, որը 1990-ական թվականների վերջից ռուսական ռազմական հետախուզությանը տեղեկատվությունէր փոխանցում միգրացիոն ճգնաժամի, ավստրիական ռազմական ավիացիայի եւ հրետանային համակարգերի վերաբերյալ: Հրատարակության տվյալներով՝ իր ծառայությունների համար զալցբուրգցի գնդապետն ստացել է մոտավորապես 300 հազար եվրո: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվեց գտնել կասկածյալին»,-հայտարարել են Ավստրիայի պաշտպանության նախարարությունում:
Ավստրիայի դատախազությունը պաշտոնաթող գնդապետի նկատմամբ քրեական գործ է հարուցել օտարերկրյա ռազմական հետախուզության օգտին աշխատելու հոդվածով, որով կասկածյալին երկու տարվա բանտարկություն է սպառնում:
Ավստրիայում Ռուսաստանի դեսպանությունը չի մեկնաբանում այս հաղորդագրությունը: «Առանց մեկնաբանությունների»,- ՏԱՍՍ-ին հայտարարել է դեսպանության մամուլի քարտուղար Բուլատ Խայդարովը: