Ծանրորդ Արփինե Դալալյանը 3-րդն է C խմբում
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի ադամ Արփինե Դալալյանը աշխարհի առաջնության C խմբում 3-րդն է:
Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնության կանանց 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դալալյանը պոկեց 101 կգ (4-րդ տեղ) և հրեց 138 կգ: Երկամարտի 239 կգ արդյունքով Դալալյանը C խմբում երրորդն է:
Ավելի ուշ մեդալների համար պայքարը կսկսի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը: