Թրամփը հայտնել է խոշոր կոռուպցիոն սկանդալի մասին Ֆլորիդայի ընտրություններում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրավապահներն ստուգում են խարդախության վերաբերյալ հաղորդումները Ֆլորիդայի նահանգում կայացած Սենատի ընտրությունների ընթացքում:
Վերջին արդյունքներով՝ Սենատի ընտրություններում քվեաթերթիկների հաշվարկից հետո Ֆլորիդայի գործող նահանգապետ Ռիք Սքոթը հավաքել է ձայների 50,21 տոկոսը, մինչդեռ դեմոկրատ սենատոր Բիլ Նելսոնը՝ 49,79 տոկոսը: Սակայն տանուլ տված քաղաքական գործիչը քվեների վերահաշվարկ է պահանջել:
«Իրավապահ մարմինները խարդախության հետ կապված եւս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ են ստուգում Ֆլորիդայի Բրոուարդ եւ Փալմ Բիչ քաղաքներում»,- գրել է Թրամփը Twiitter-ում:
Վերահաշվարկի պահանջներին ի պատասխան Սքոթն ինքը դիմել Է իրավապահներին Բրոուարդի օկրուգում ընտրությունների համակարգող Բրենդա Սնայփսի դեմ գանգատով: Նահանգապետը պնդում է, որ Սնայփսի գրասենյակը միտումնավոր թաքցրել է քվեների հաշվարկի մասին խիստ կարեւոր տեղեկատվությունը քվեարկած ընտրողների եւ հաշվված քվեաթերթիների թվի վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: