Բաժիններ՝

Մելբուռնում ավտոմեքենան մխրճվել է առևտրական կենտրոնի շենքի մեջ. ABC

Մելբուռնի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է առեւտրական կենտրոնի շենքի մեջ: Ոստիկանությունը եւ արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները շրջապատել են վթարի վայրը: Այդ մասին հայտնել է ABC ազգային հեռուստառադիոկորպորացիան:

Մելբուռնի գործարար թաղամասի կենտրոնում՝ Բրուք-սթրիթի առեւտրական կենտրոնի շենքի մոտ ոստիկաններ են կարգված եւ դադարեցված է տրանսպորտի երթեւեկությունը: «Վիկտորիայի նահանգի ոստիկանության վարչությունը տեղյակ է միջադեպի մասին, մեր սպաներն աշխատում են տեղում: Ամբողջ տեղեկատվությունը կտրամադրվի վթարի պատճառների հետաքննությունից հետո»,- նշած է ոստիկանության հայտարարության մեջ:

Քաղաքի հրշեջ ծառայության տվյալներով՝ արտակարգ պատահարի վայրում առաջացած բռնկումը վերացվել է 10 րոպեի ընթացքում: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցածը: Միջադեպի ընթացքում տուժածների վերաբերյալ տվյալներ չկան:

Մինչդեռ The Australian թերթը՝ հղում անելով ականատեսների, հայտնում  , որ Մելբուռնի կենտրոնում չարագործը դանակով հարձակում է կատարել ոստիկանների վրա: Պատահարի մանրամասնությունները չեն բերվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս