Բաժիններ՝

Պատահար Մարգարա-Գրիբոյեդով ավտոճանապարհին. վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել

Նոյեմբերի 8-ին` ժամը 23:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարգարա-Գրիբոյեդով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս