Բաժիններ՝

Ճագարի ու շան նմանվող Էկվադորցի սարդիկը գերել է համացանցը

Բնասեր Անդրեաս Քեյի լուսանկարը, որտեղ արտասովոր սարդ է պատկերված, որի մարմինը նման է փայլող դեղին աչքերով շան գլխի, վիրուսային է դարձել համացանցում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Համացանում վեճեր են բորբոքվել դրան սքանչելի թե զարհուրելի համարելու շուրջը, իսկ սոցիալական ցանցի որոշ օգտատերեր հրաժարվել են հավատալ, որ դա Photoshop ծրագրի էֆեկտ չէ: Մինչդեռ դա իրականում գոյություն ունեցող, բայց պստլիկ սարդ է՝ Metagryne bicolumnata խոտհնձիչը, որը բնավ վտանգավոր չէ մարդու համար: Միջատի իսկական աչքերը գտնվում են շան աչքերի նմանվող երկու դեղին կտերից շատ ավելի ցած:

Տարօրինակ սարդը գործնականում ուսումնասիրված չէ, բայց, լուսանկարի հեղինակի խոսքով, ամենայն հավանականութամբ, դրա մարմնի ձեւը թելադրված է գիշատիչներին վանելու ցանկությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս