Շանհայում ամբողջովին ադամանդներով պատված կոշիկներ են ցուցադրել
Շանհայում միջազգային ներմուծական ԷՔՍՊՕ-ում ամբողջովին ադամանդներով պատված կոշիկներ են ցուցադրել: Այն տեսնելու համար մարդիկ հերթ են կանգնում մի քանի ժամ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Genevant ընկերության ներկայացուցիչ Չեն Պինյույը։
Ինչ վերաբերում է կոշիկը վարձույթով վերցնելու հնարավորությանը, ապա, Չեն Պինյույի խոսքով, առայժմ այդպիսի օպցիա չի նախատեսված: Ստենդի վրա ներկայացված կոշիկը միակ զույգն է աշխարհում, յուրաքանչյուր մոդել թողարկված է միայն մեկ օրինակով, պատմել է գործակալության զրուցակիցը: Բայց եթե այն ձեռք բերել ցանկացողին հարմար չգա կոշիկի չափսը, ընկերությունը կարող է պատրաստել մեկ այլ զույգ: Սակայն այն արդեն ուրիշ կլինի քաշի, չափսի, գույնի եւ քարերի դասավորության առումով:
Туфли, полностью покрытые бриллиантами, представили на выставке в Шанхае. Стоят они 4,3 миллиона долларов. pic.twitter.com/PS3h1eAu5S
— Мировые РИА Новости (@RIA_Worldnews) November 8, 2018