Բաժիններ՝

ԱՄՆ-ը փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը. AP

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը կատարել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) հերթական փորձնական արձակումը: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:

Արձակումը կատարվել է Կալիֆոռնիայի նահանգում ռազմաօդային ուժերի ռազմակայանից: Ռազմաօդային ուժերի Գլոբալ հարվածի հրամանատարության ներկայացուցիչների տվյալներով՝ առանց մարտալիցքի վարժական հրթիռն արձակվել է նոյեմբերի 6-ին Արեւմտյան ափի ժամանակով 23:01-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 7-ի 11:01-ին): Թեստի նպատակն է եղել ՄԲՀ-ի համակարգերի հուսալիության եւ ճշգրտության կատարելագործումը:

Ինչպես նշում է AP-ն, հրթիռը հաջողությամբ խոցել է վարժական թիրախը, որը գտնվում էր Խաղաղ օվկիանոսում: Ոչ մի այլ լրացուցիչ մանրամասնություններ չեն բերվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս