
The Beatles-ը թողարկել է In The U.S.S.R. երգի տեսահոլովակը

The Beatles բրիտանական խումբը թողարկել է 1968 թվականի In The U.S.S.R. երգի տեսահոլովակը: Հոլովակը հրապարակված է կոլեկտիվի You-Tube-ալիքում։ Տեսանյութում տեղ են գտել խորհրդային կինոխրոնիկայի կադրեր:
Մասնավորապես, հոլովակում կարելի է տեսնել Կարմիր հրապարակը, Գրասենյակների տունը՝ Սվերդլովսկում եւ խորհրդային պարուհիների: Հոլովակի թողարկումը նվիրված է White Album սկավառակի հոբելյանական վերահրատարակման ռելիզին: Back In The U.S.S.R. թրեքը թողարկվել է այդ ալբոմում: